Արտաքին 1 ժամ առաջ - 20:01 22-06-2026

Զելենսկին հրաժարվել է Լեհաստանի նախագահի հետ հանդիպումից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու հետ հեռախոսազրույցից և Վարշավայում կայանալիք հանդիպումից․ գրում է «Европейская правда»-ն։

Կիևը չեղարկել է այցը և առաջարկել հանդիպումը տեղափոխել անորոշ ժամկետով։ Լեհ-ուկրաինական հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Զելենսկին ուկրաինական ռազմական ստորաբաժանումներից մեկն անվանել է «Ուկրաինական ապստամբական բանակի (ՈւՀԱ) հերոսների» պատվին։

Լեհաստանը ՈւՀԱ-ն համարում է պատասխանատու Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վոլինում լեհերի զանգվածային սպանությունների համար։

Ի պատասխան՝ Նավրոցկին Զելենսկիին զրկել է լեհական բարձրագույն պարգևից՝ Սպիտակ արծվի շքանշանից, իսկ Զելենսկին փոստով հետ է ուղարկել այն։