Արտաքին
Ռուսական և թուրքական զինվորական պատվիրակությունները բանակցել են Մոսկվայում
22:39 22-06-2022
Թուրքական կողմի հաղորդմամբ, թուրք և ռուս գեներալների ղեկավարությամբ անցկացված հանդիպումը կառուցողական է եղել ու անցել բավականաչափ դրական մթնոլորտում:
Մարիա Զախարովան Վաշինգտոնին մեղադրել է ռուս դիվանագետների տարհանումը խափանելու մեջ
22:18 22-06-2022
Զախարովան խոստացել է, որ ամերիկյան իշխանությունների պահվածքին կհետևեն «հակամիջոցները», որոնց մասին լրացուցիչ կտեղեկացվի դիվանագիտական ուղիներով։
Ֆրանսիային սպառնում է կորոնավիրուսի նոր ալիք
21:53 22-06-2022
Հրապարակման մեջ պարզաբանվում է, որ Ֆրանսիայում մեկ ամսում եռապատկվել է SARS-CoV-2 վիրուսով վարակման նոր դեպքերի թիվը։
Մարիա Զախարովան մեկնաբանել է հունիսի 19-ին Վարդենիսում հայ զինծառայողի մահվան դեպքը
21:49 22-06-2022
Այս մասին հունիսի 22-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Պուտինը հրամանագիր է ստորագրել պետական պարտքը ռուբլով վճարելու մասին
21:27 22-06-2022
Փաստաթուղթը վերաբերում է Ռուսաստանի արտաքին պարտքի արտարժույթով պարտավորությունների կատարման ժամանակավոր ընթացակարգին:
Գերմանիան չի միանա միջուկային զենքի արգելման պայմանագրին
21:03 22-06-2022
Գերմանիան չի միանա միջուկային զենքն արգելող պայմանագրին, քանի դեռ պահպանվում է դրա կիրառման վտանգը հենց Գերմանիայի և ՆԱՏՕ-ի այլ երկրների դեմ։
«Ազովստալ»-ը, ամենայն հավանականությամբ, կշարունակի աշխատել. Խուսնուլին
20:32 22-06-2022
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Ֆրանսիան արգելում է բուրկինիները
20:09 22-06-2022
Դատարանը որոշումը հիմնավորել է որպես Ֆրանսիայի «աշխարհիկության»՝ կրոնի նկատմամբ պետական չեզոքության սկզբունքի խախտում:
Ադրբեջանը որոշել է չբացել ցամաքային սահմանները
19:37 22-06-2022
Սա նշանակում է, որ հարևան պետությունների հետ երկրի ցամաքային սահմանները փակ կմնան։
Ընդդիմադիր գործիչը դատվել է Էրդողանին վիրավորելու մեղադրանքով
19:12 22-06-2022
Մեղադրանքի հիմքը եղել է 2016-ին մեկ այլ գործով որպես մեղադրյալ ներգրավված Օնդերի՝ ցուցմունքի ժամանակ արած «Լիքը բիծ ունեցող քաղաքական անցյալով Էրդողանն է հրամայել» արտահայտությունը:
Վրաստանին պետք է պատժեն այն պատճառով, որ երկրում պատերազմ չկա՞. Ղարիբաշվիլի
18:59 22-06-2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում կրկին հայտարարել է, որ Ուկրաինան ստանում է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, քանի որ պատերազմի մեջ է։
Մեծ Բրիտանիան ռուսական պատվիրակությանը վիզա չի տրամադրել՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին
18:54 22-06-2022
Այս մասին հայտնել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:
Թուրքիան հիմա ավելի հեռու է ԵՄ անդամակցությունից, քան 1999 թվականին. ԵՀ նախագահ
18:40 22-06-2022
Լյայենը համեմատել է Սլովակիային ու Թուրքիային, որոնք 1999-ին միաժամանակ էին անդամության թեկնածուի կարգավիճակ ստացել:
Պատերազմի սկզբից ի վեր ԴԺՀ-ում զոհվել է 190 խաղաղ բնակիչ. Պուշիլին
18:34 22-06-2022
Ինքնահռչակ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինըժի խոսքով, 190 զոհերից 9-ը եղել են երեխաներ:
Մարիուպոլում զոհվել է 22 հազար մարդ. քաղաքապետ
18:25 22-06-2022
Նրա խոսքով, սա մի քանի անգամ ավելի է, քան նացիստական Գերմանիան արել է օկուպացիայի երկու տարիների ընթացքում
Լվովի դատարանը երկարաձգել է Մեդվեդչուկի կալանքը և կալանել նրա վագոն-ռեստորանը
18:08 22-06-2022
Նրան Ուկրաինան մեղադրում է պետական դավաճանության մեջ։
Լիտվան չի սպասում ռուսական ներխուժում՝ ի պատասխան Կալինինգրադ տարանցման սահմանափակումների. նախագահ
17:38 22-06-2022
Լիտվան սպասում է, որ Ռուսաստանը կանջատի իրեն տարածաշրջանային էլեկտրացանցից, Reuters-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Գիտանաս Նաուսեդան։
Բելառուսն Ուկրաինայի հետ սահմանին մոբիլիզացիոն վարժանքներ է անցկացնում
17:07 22-06-2022
Ինչպես հաղորդվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, զորավարժությունների նպատակն է ստուգել զինկոմիսարիատների պատրաստականությունը՝ իրականացնելու զինապարտների մոբիլիզացիայի խնդիրները։
ՌԴ-ն զորավարժություններին հրթիռային գրոհներ է մշակում մեր երկրի ուղղությամբ. Էստոնիայի ՊՆ
15:59 22-06-2022
Այս մասին Էստոնիայի պաշտպանության նախարար Կուստի Սալմը հայտնել է ֆիննական Iltalehti թերթին:
Ռուսական զորքերը հարավից հաջողությամբ հարձակվում են Լիսիչանսկի վրա. ISW
15:42 22-06-2022
Ինստիտուտի փորձագետները ռուսական զորքերի այս հարձակումն անվանում են ուկրաինական պաշտպանության ակնհայտ ձախողում։
Իտալիայի ԱԳ նախարարը լքել է կուսակցությունը՝ Ուկրաինա զենք ուղարկելուն չաջակցելու պատճառով
15:07 22-06-2022
Նա ընդգծել է, որ կուսակցությունը պետք է որոշի՝ «պատմության ո՞ր կողմում լինել՝ տուժած Ուկրաինայի՞, թե՞ ագրեսոր Ռուսաստանի հետ»։
Սանկտ Պետերբուրգի բնակչին ձերբակալել են Պուտինը մեջբերումը պիկետին ներկայացնելու համար
14:43 22-06-2022
Նրա պաստառի վրա եղել են 2004 թվականին Պուտինի արտաբերած խոսքերը. «Յոթ տարի նախագահ լինելու դեպքում կարող ես խելագարվել»։
Թրամփը փորձել է փոխել ընտրությունների արդյունքները. Կոնգրեսի հանձնաժողով
14:19 22-06-2022
Կոմիտեն ներկայացրել է հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի ժամանակ Դոնալդ Թրամփը Ջորջիայի պետքարտուղար Բրեդ Ռաֆենսպերգերին հորդորել է «գտնել 11780 ձայն», ինչը Թրամփին պակասել է հաղթելու համար։
ՌԴ Ռոստովի մարզում հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանում
13:30 22-06-2022
ԱԻՆ-ի Ռոստովի մարզի գլխավոր վարչությունը հաստատել է գործարանում հրդեհի բռնկման մասին տեղեկությունը։