Արտաքին 3 տարի առաջ - 23:53 28-12-2022

Մեդվեդևը կոչ է արել Ռուսաստանից հեռացածներին թույլ չտալ վերադառնալ երկիր և զրկել վաստակից

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել արտասահման մեկնած ռուսաստանցիներին, ովքեր պարտության կոչեր են անում, թույլ չտալ վերադառնալ երկիր։ Այս մասին Մեդվեդևը գրել է իր թելեգրամյան ալիքում։

Վերջինս կոչ է արել բոլորին, ովքեր ռուսական պետության պարտության կոչ են անում՝ անկախ իրենց արարքների իրավական որակումից, համարել հասարակության թշնամիներ և թույլ չտալ վերադառնալ երկիր։

«Նման մարդկանց պետք է ամբողջությամբ կտրել մեր երկրում ունեցած եկամտի աղբյուրներից։ Այն անբարոյական իրավիճակը, երբ դավաճանները, ովքեր իրենց երկրին պարտություն են ցանկանում և զուգահեռ վաստակում են Ռուսաստանի միջոցով, պետք է մեկընդմիշտ դադարեցնել»,- նշել է նա։

Դմիտրի Մեդվեդևս շեշտել է, որ հասարակության թշնամիներն այն դավաճաններն են, ովքեր այնքան են ատում իրենց երկիրը, որ պարտության և կործանման կոչ են անում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում