Ուղիղ եթեր
Ներքին Հարցում Տեսանյութ 56 րոպե առաջ - 21:00 06-11-2026

Միանշանակ պետք է կարողանան ճնշումներին դիմանալ, իսկ դրանք դրսից են հրահանգվում Նիկոլ Փաշինյանին. հարցում

Ընդդիմադիր 13 կուսակցությունների համախմբումը նկատելի ոգևորություն է առաջացրել քաղաքական համայնքում։ Ոմանք կարծում են, որ միասնական պայքարով հնարավոր կլինի հակազդել իշխանություններին։ Ոմանց կարծիքով էլ ընդդիմադիր ուժերը չեն կարողանան հաղթահարել տարաձայնություններն ու դիմակայել Նիկոլ Փաշինյանի ճնշումներին։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ միավորված ընդդիմադիր կուսակցությունները, կկարողանա՞ն դիմանալ Նիկոլ Փաշինյանի ճնշումներին։

Հարցվածներից մեկի խոսքով՝ ընդդիմությանը պետք է հաջողվի դիմակայել իշխանության ճնշումներին։ Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը վախենում է բոլորից՝ թե՛ ժողովրդից, թե՛ ընդդիմությունից, թե՛ թուրքերից։

Պատասխան հնչեց նաև, որ ընդդիմությունը չի կարողանա դիմակայել, քանի որ ժողովուրդը սատարում Նիկոլ Փաշինյանին։ Քաղաքացու խոսքով՝ մինչ օրս ընդդիմության սխալ քայլերն են տեսանելի եղել, ուստի՝ տեղի ունեցողը ճնշում չէ։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ ընդդիմությանը միանշանակ կհաջողվի դիմակայել։ Նրա համոզմամբ՝ ճնշումները դրսից են հրահանգվում՝ Ալիևի և Էրդողանի կողմից, և միանշանակ կապված են Սահմանադրության փոփոխության հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։