Ուղիղ եթեր
Ներքին 57 րոպե առաջ - 20:49 06-11-2026

Ցուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին

Նոյեմբերի 6-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անձնակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Արսեն Ոսկանյանին։

Կամո Ցուցուլյանը շնորհավորել է Արսեն Ոսկանյանին և մաղթել արդյունավետ ծառայություն։ Նա ընդգծել է Համայնքային ոստիկանության առջև դրված խնդիրները հետևողականորեն լուծելու, ծառայության արդյունավետությունը շարունակաբար բարձրացնելու և անձնակազմի մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակն ապահովելու կարևորությունը։

Արսեն Ոսկանյանը շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարին վստահության համար՝ ընդգծելով, որ պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել Համայնքային ոստիկանության աշխատանքը նոր մակարդակի բարձրացնելու և ծառայության արդյունավետությունն ապահովելու համար։

Ոստիկանության պետը նաև շնորհակալություն է հայտնել Կարեն Խաչատրյանին՝ գլխավոր վարչության պետի պարտականությունները պատշաճ կատարելու և ծառայության բնականոն ընթացքն ապահովելու համար։

Կամո Ցուցուլյանն անձնակազմին հանձնարարականներ է տվել հանցավորության դեմ պայքարի և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ։