Ներքին 6 ամիս առաջ - 16:50 18-02-2026

Կրակոցներ՝ Երևանում. կա 10 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխի վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի փաստով քննչական բաժնում մի խումբ անձանց նկատմամբ սպանության փորձի հատկանիշներով ե ապօրինի աշզզ պահելու կրելու օգտագործելու հատկանիշներով:

Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, արնանման հետքեր, դանակ, «Լեքսուս», որի վրա առկա են կրակոցի հետքեր:

Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են վիրավորների և «Լեքսուս»-ի սեփականատիրոջ ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
11:08 Քոչարյանը այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում. 2-րդ նախագահի գրասենյակ