Ներքին 2 տարի առաջ - 11:49 04-08-2024

Կրակոցներ՝ Երևանում. կա վիրավոր. կասկածյալը շաբաթներ առաջ հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 4-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ա. Ավետիսյան փողոցի 70 շենքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա վիրավոր քաղաքացի։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի էին։

Տեղում պարզվել է, որ նշված շենքի բնակարաններից մեկում ժամը 00:30-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 56-ամյա Գագիկ Աղաբաբյանի և 46-ամյա Կարեն Թումանյանի միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ապա Կ. Թումանյանն իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից 2 կրակոց է արձակել Կ. Աղաբաբյանի ուղղությամբ, որից մեկը կպել է նրա ձախ ոտնաթաթին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Վիրավորը «պոլիտրավմա հարցակնաով» և «ձախ ոտնաթաթի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Բնակարանում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր, կոտրված իրեր։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննչական խումբն ու փորձաքրեագետը, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարզել են, թե որտեղ է թաքնվում Կ. Թումանյանը և նրան, հրազենի գործադրմամբ մարմնական վնասվածք պատճառելու ակնհայտորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա, հայտնաբերում և ձերբակալում են նրան։

Նրան տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Արաբկիրի քննչական բաժին,որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվում է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ՝ Կ. Թումանյանը տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, իսկ նա այս տարվա հունիսի 24-ին հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց ու այդ դեպքի փաստով նույնպես Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում