Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 19:01 12-02-2026

Պարգևավճարս եղել է աշխատավարձիս եռապատիկը․ Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նախօրեին մամուլի ասուլիս է տվել՝ անդրադառնալով բոլոր ոլորտներում իրականացված բարեփոխումներին և առաջիկա ծրագրերին։

Ուշագրավ է, որ ընտրությունների նախաշեմին Գեղարքունիքի մարզպետը հերթական անգամ ցուցադրել է իր նվիրվածությունն ու հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին։

Նա նաև խոստովանել է, որ իր աշխատասենյակի պատից կախված Նիկոլ Փաշինյանի նկարը առանձնահատուկ է, քանի որ, իր խոսքով, «ուրիշ տեղ այս նկարից չես տեսնի»:

Հիշեցնենք, որ մի առիթով էլ նա հայտարարել էր․ «Ես Գեղարքունիքի Նիկոլն եմ»։

Oragir.News-ի լրագրողը հարցադրումներ է արել մեր կայքում հրապարակված աղմկահարույց որոշ թեմաների առնչությամբ, որոնցից մեկը Գավառի դրամատիկական թատրոնի քաոսային վիճակն է։ Խոսելով թատրոնի ներկայիս տնօրենի գործունեության մասին, մարզպետն ասել է, որ արտառոց ոչինչ չի տեսնում դրա մեջ։

Հավելենք, որ մարզպետարանի մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, գործող մարզպետը հարգանք չի վայելում աշխատավայրում, նրանից դժգոհ են ոչ միայն մարզպետարանի աշխատակիցները, այլ նաև մարզի բնակիչները։

Նշվում է, որ Կարեն Սարգսյանի վարկանիշը շատ ցածր է մարզում, և նախընտրական փուլում ասուլիս հրավիրելը՝ մեկ նպատակ ուներ, որպեսզի վարչապետը ևս մեկ անգամ համոզվի նրա հավատարմության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում