Ներքին 6 ամիս առաջ - 16:06 19-01-2026

Ես Գեղարքունիքի Նիկոլն եմ․ Կարեն Սարգսյանի թուրն աջուձախ կտրում է

Մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել այն մասին, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տվյալ պաշտոնին է նշանակվել խախտումներով՝ առանց օրենքով սահմանված կարգի և փաստաթղթերի։

Սարգսյանն արդեն ավելի քան 4 տարի զբաղեցնում է մարզպետի պաշտոնը, և միայն վերջերս է պարզվել, որ նրա փաստաթղթերը չեն համապատասխանել պահանջներին, ինչի մասին կրկին հրապարակումներ են արվել, սակայն դրանք առ այսօր ոչ մի հետևանք չեն ունեցել, ու նրա պաշտոնավարումը չի կասեցվել։

Oragir.News-ի աղբյուրի տեղեկացմամբ՝ Կարեն Սարգսյանն իր հետ պաշտոնի է բերել նաև իր մտերիմներից Ջանիկ Բազեյանին, ով համարվում է նրա «աջ ձեռքը» և փաստացի գործում է որպես օգնական։ Այդ մասին նույնպես նախկինում եղել են հրապարակումներ, որտեղ նշվում է, որ Բազեյանը նշանակվել է անձնական կապերի արդյունքում։

Մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ էլ նշում են, որ Կարեն Սարգսյանի պաշտոնավարման ողջ ընթացքում մարզպետարանում և ենթակա կառույցներում չեն իրականացվել արդար և օրենքով սահմանված մրցույթներ։

«Մրցութային հանձնաժողովների անդամները, որոնք օրենքով պետք է ընտրվեն պատահականության սկզբունքով (համակարգչային եղանակով), փաստացի նշանակվել են նրա կողմից, ինչը դարձյալ օրենքի կոպիտ խախտում է դիտարկվում»,- ասում են նրանք՝ ընդգծելով, որ մրցույթների նախագահներ և հանձնաժողովների անդամներ են նշանակվել անձինք, որոնք ապահովել են իր հաղթանակը, իսկ այլ մասնակիցների նկատմամբ կիրառվել է բացահայտ ճնշում և անարդար վերաբերմունք։ Այս մոտեցման հետևանքով տվյալ պաշտոնյան չի վայելում ո՛չ մարզպետարանի աշխատակիցների, ո՛չ էլ բնակչության հարգանքը։

Մարզպետարանում անարդարությունն այնքան մեծ է, որ աշխատակիցները ստիպված ահազանգում են դրա մասին, բնականաբար՝ ոչ բացահայտ։

«Այս մարզպետին մասնագետ պետք չէ, այլ հավատարմության երդում տված անձինք։ Գործում է ծանոթ-բարեկամ սկզբունքը․ եթե չկա զանգ ազդեցիկ անձից, որևէ հարց առաջ չի շարժվում»,- Oragir.News-ին պատմում են մարզպետարանի աշխատակիցները՝ շեշտադրելով, որ անվստահության և դժգոհության մթնոլորտում են աշխատում իրենք։

Վերջինները, երբ փորձել են բարձրաձայնել խնդիրների մասին, արժանացել են արհամարհանքի, մարզպետն ամենավերջին լուտանքներն է թափել գլխներին։

«Այդ մարդը զբաղեցնելով նման բարձր պաշտոն, բացարձակապես զուրկ է էթիկայի տարրական կանոններից»,- նշում են մեր զրուցակիցները՝ մանրամասնելով․ «Աշխատակիցները, որոնք այս կամ այն հարցերով մտնում են Կարեն Սարգսյանի մոտ, եթե վերջինի սրտով չի հարցը, մեջքով շրջվում է՝ առանց լսելու, կամ ընդհատում է աշխատակցին ու դուրս հրավիրում՝ կոպտորեն պահանջելով գրավոր դիմել։

Եղել են դեպքեր, երբ քաղաքացիների կամ աշխատակիցների հետ շփման ընթացքում աշխատասենյակից հնչել են գոռոցներ, վիրավորական խոսքեր, երբեմն նույնիսկ ավելի ագրեսիվ վարքագիծ է դրսևորել՝ գրիչ, քանոն կամ այլ առարկա նետելով մարդկանց ուղղությամբ»։

Աշխատակիցներից մեկն էլ նշում է, որ Գեղարքունիքի մարզպետն աջուձախ հոխորտում է, թե իր դեմ խաղ չկա։ «Ես Գեղարքունիքի Նիկոլն եմ, ինչ ուզեմ, ոնց ուզեմ՝ կանեմ»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից