Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 13:23 11-02-2026

Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը

Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսին։ Լինելով ոլորտի ամենախոշոր հարթակներից մեկը՝ «Gulfood» ցուցահանդեսն այս տարի մեկ հարկի տակ էր միավորել ավելի քան 120 երկրի ազգային տաղավարներ։ Հայկական Fun Fruit-ը սեփական տաղավարում ներկայացել է իր արտադրած արևահամ տանձի ու խնձորի տեսակներով։

Fun Fruit ընկերության նախագահ Վահագն Բադալյանը նշել է. «2021 թվականից ի վեր Fun Fruit ընկերությունն Արագածավան համայնքում հիմնել է 300 հեկտարից ավելի ինտենսիվ այգիներ՝ տանձի, տափակ դեղձի, խնձորի, կեռասի, ծիրանի: Մենք այստեղ՝ «Gulfood»-ում, մասնակցում ենք սեփական տաղավարով, որպեսզի ընդլայնենք մեր ներկայությունն Արաբական Միացյալ Էմիրություններում և շրջակա երկրներում: Շուկայում գործունեություն ենք ծավալում արդեն երկու տարի: Մենք ունենք սեփական 10-ից ավելի բեռնատար մեքենաներ, որով կազմակերպում ենք բեռնափոխադրումները Հայաստանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ»։

Fun Fruit-ն արդեն երկրորդ անգամ է մասնակցում «Gulfood»-ի կողմից կազմակերպված միջոցառմանը։ Ցուցահանդեսի մասնակիցները մեծ հետաքրքրությամբ համտեսել են հայկական արևահամ մրգերը՝ առաջարկելով նոր համագործակցություններ։ Վահագն Բադալյանը նշում է՝ առաջիկայում պատրաստվում են շուկան ընդլայնել. «Նաև մենք մասնակցել ենք 2025 թվականի սեպտեմբերին Asia Fruit Logistica ցուցահանդեսին, նույնպես մեր սեփական տաղավարով, որտեղ ներկայացնում էինք հայկական, մեր սեփական արտադրության մրգերը և փորձում էինք ընդլայնվել նաև այդ շուկաներում», – ասել է նա:

«Gulfood» ցուցահանդեսը դարձավ կարևոր հարթակ՝ Fun Fruit-ի արտադրանքը ներկայացնելու, ինչպես նաև ոլորտի լավագույն մասնագետների և առաջատար արտադրողների հետ արդյունավետ կապեր հաստատելու համար:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում