Ներքին 5 տարի առաջ - 17:48 25-09-2021

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել «Build Armenia — 2021» էքսպո-ցուցահանդեսին

Սեպտեմբերի 24-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել կառուցապատման ոլորտի` Հայաստանում անցկացվող առաջին ամենամեծ էքսպոյի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից:

«Build Armenia — 2021» խորագրով ընթացող միջոցառումն անցկացվում է սեպտեմբերի 24-25-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որի շրջանակում տեղի է ունենում մի շարք կառուցապատող ընկերությունների, մեծ և փոքր ճարտարապետական բիզնեսների, առք ու վաճառք իրականացնող կազմակերպությունների ու բանկերի հանդիպում-ցուցահանդես։

Փոխվարչապետը ողջունել է մասնակիցներին` միջոցառումը համարելով նշանակալից` ինչպես փոխադարձ ծանոթության և կապերի հաստատման տեսանկյունից, այնպես էլ նոր գաղափարների հղացման և իրականացման գործնական հնարավորություններ ստեղծելու առումով։ Իր ելույթում նա մասնավորապես նշել է, որ սա շատ կարևոր հարթակ է Հայաստանում գործող կառուցապատող ընկերությունների, ֆինանսական կազմակերպությունների և կառավարության ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու համար, ինչպես նաև հնարավորություն է, որ արձանագրվի առկա խնդիրները համատեղ լուծելու պատրաստակամությունը: Սուրեն Պապիկյանն արտահայտել է անձամբ իր, փոխվարչապետի գրասենյակի և կառավարության տարբեր գերատեսչությունների պատրաստակամությունը՝ քննարկել ոլորտում առկա բոլոր խնդիրները և յուրաքանչյուրի համար լուծումներ գտնել. «Միաժամանակ կոչ եմ անում կառուցապատողներին, շինարարական կազմակերպություններին, ֆինանսական կազմակերպություններին շինարարությունը տեղափոխել Հայաստանի տարբեր հատվածներ: Երկրի համաչափ զարգացման համար կարևոր է, որ մենք ունենանք բնակարանաշինություն Գյումրիում, Վանաձորում, Կապանում և ՀՀ բոլոր մյուս քաղաքներում: Կրկին շնորհավորում եմ այս կարևոր միջոցառման համար՝ լիահույս լինելով, որ սա լավ մեկնարկ է ավելի մասշտաբային ու լայն հնարավորություններ բացող հաջորդ էքսպոների համար»:

Սուրեն Պապիկյանը նաև շրջել է տաղավարներով, ծանոթացել կառուցապատողների առաջարկներին, զրուցել նրանց ծրագրերի ու նախագծերի շուրջ։

Միջոցառումը միտված է համախմբելու Հայաստանում ոլորտի բոլոր ներկայացուցիչներին և ստեղծել կապ նրանց ու գործընկերների միջև։ Էքսպոյի ընթացքում ներկայացվում են մոտ 50 ընկերություններ՝ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչները և համագործակցող ու համագործակցության ձգտող բոլոր ընկերությունները, որոնք տեղում ներկայացնում են իրենց ընթացիկ ու սպասվող նախագծերը և այցելուներին հնարավորություն ընձեռում ծանոթանալ ու ընտրել իրենց համապատասխան լավագույն առաջարկները։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում