Ներքին 5 տարի առաջ - 11:26 06-09-2021

Արտակ Դավթյանը ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր 2021-ի» փակման արարողությանը

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ- լեյտենանտ Արտակ Դավթյանը մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոնում ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը։ Հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։

Բացի այդ, Դավթյանը Ռուսաստանի «Ալաբինո» զորավարժարանում հետևել է «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի շրջանակում ընթացող Տանկային բիաթլոն մրցույթի եզրափակիչ խաղին: Նշենք, որ լավագույն արդյունք է գրանցել ՌԴ ԶՈւ թիմը` առաջինը հատելով հաղթական եզրագիծը։

Հիշեցնենք, որ մրցույթի արդյունքներով երկրորդ տեղը կիսեցին Չինաստանի և Ուզբեկստանի հավաքականները: Երրորդ տեղը զբաղեցրել են Բելառուսի հետախույզները:

2021 թվականի «Միջազգային բանակային խաղերն» անցկացվում են 11 պետությունների տարածքում (Ռուսաստան, Հայաստան, Ալժիր, Բելառուս, Վիետնամ, Իրան, Կատար, Ղազախստան, Չինաստան, Սերբիա, Ուզբեկստան):

Ընդհանուր առմամբ, «ԱրՄԻ–2021»-ի մրցույթներին մասնակցում էր ավելի քան 5 հազար զինծառայող՝ 42 երկրների 277 թիմերի կազմում:


Այս տարվա «Միջազգային բանակային խաղեր» մրցույթի շրջանակներում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթում առաջին հորիզոնականը գրավել էր Հայաստանի թիմը, երկրորդը՝ Ռուսաստանը, երրորդը կիսել են Բելառուսն ու Ղազախստանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում