Ներքին 9 ամիս առաջ - 16:11 06-02-2026

Որտեղ է հիմնադրամի 157 միլիարդ դրամը

Զինապահ հիմնադրամի պաշտոնական տվյալների համաձայն՝ հիմնադրամը հավաքագրել է 283,722,861,026 դրամ, որից մինչև հիմա հատուցվել է 126,442,608,232 դրամը։

Oragir.News-ը փորձել է պարզել մնացած 157 մլրդ դրամի ճակատագիրը՝ փորձելով կապ հաստատել հիմնադրամի պատասխանատու մարմնի հետ, սակայն այնտեղից պատասխան չենք ստացել։

Հրապարակման շրջանակում Oragir.News-ը կապ է հաստատել նաև Հայաստանի Կենտրոնական բանկի հետ, որն, ըստ աղբյուրների՝ վերահսկում է հիմնադրամի գործունեությունը, սակայն այստեղից ևս արձագանք չենք ստացել։

Այսպիսով, մինչ այս պահը պարզ չէ՝ ի՞նչ եղանակով է ծախսվել կամ ում է հատկացվել հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցների մի մասը, ինչո՞ւ այդ մասին հիմնադրամի բաց էջերում տեղեկատվություն չկա։

Քիչ առաջ ԿԲ-ից Oragir.News-ին տեղեկացրին, որ իրենք մասնակցել են հիմնադրամի ստեղծմանը, բայց 5 տարի ժամկետով են վերահսկել, ներկայումս «Զինապահ» հիմնադրամն իրենց վերահսկողության տակ չէ։ Ուստի՝ հիմնադրամի վերաբերյալ հարցերն ուղղենք միայն հիմնադրամին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ