Արտաքին 10 ամիս առաջ - 14:49 31-12-2025

Վրաստանում կանխվել է 157 կգ հերոինի մաքսանենգության փորձը

Դեկտեմբերի 30-ին Վրաստանի ոստիկանությունը կանխել է 157 կիլոգրամ ընդհանուր քաշով թմրանյութի մաքսանենգության փորձը։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։ Գրում է «Ազատությունը»։

Վրաց պաշտոնյայի խոսքով՝ 20 միլիոն դոլար արժողության հերոինի խմբաքանակը առգրավվել է Ադրբեջանի հետ սահմանին գտնվող «Կարմիր կամուրջ» սահմանային անցակետում։

«Թմրանյութը հայտնաբերվել է մարմարե սալիկներ տեղափոխող բեռնատարում։ Մեքենայի վարորդը, որ Իրանի քաղաքացի է, ձերբակալվել է»,- հայտարարել է Դարախվելիձեն։

Փոխնախարարի խոսքով՝ բեռնատարի վարորդին ցմահ ազատազրկում է սպառնում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը