Ներքին 6 ամիս առաջ - 11:41 06-02-2026

Եթե ապահովագրության ծրագիրը չլիներ, չգիտեմ՝ ինչ պիտի անեի. բուժառու

78-ամյա Հասմիկ Արշուղյանը արդեն 3-րդ օրն է «Գյումրի» ԲԿ-ում ստանում է ստացիոնար անվճար բուժում։ Տիկին Հասմիկը Oragir.News-ի հետ զրույցում ասում է, որ առողջության համընդհանուր ապահովագրման ծրագրի շնորհիվ է ստանում բուժումը։

«Եթե ապահովագրության ծրագիրը չլիներ, չգիտեմ՝ ինչ պիտի անեի։ Անցած տարի նպաստիս բալերով ստացա բուժօգնությունը, էս տարի էլ՝ ապահովագրությունով։ Լավ է, որ էս ծրագիրը կա։ Ժողովրդի մատից գոնե փուշ կհանեն»։

Հիշեցնենք, որ 2026-ի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որը պետք է էապես փոխի առողջապահական ծառայությունների մատչելիությունն ու ֆինանսավորման մեխանիզմները։ Համակարգի ներդրումը նախատեսված է մի քանի փուլով։ Հունվարի 1-ից ընդգրկվել են մինչև 18 տարեկան երեխաները, տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալապես անապահով քաղաքացիները։ Այս խմբերի համար ապահովագրական վճարները կփոխհատուցվեն պետության կողմից։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան