Ներքին 5 տարի առաջ - 12:34 22-06-2021

Եթե Սյունիքում զինվորական ուղղորդված քվեարկություն չլիներ, պատկերն էապես ուրիշ կլիներ․ Ռ․ Քոչարյան

Սյունիքում պատկերը էականորեն փոխել է զինվորականների քվեարկությունը։ Այս մասին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա այսօրվա ասուլիսում ասել է, որ զինվորականները քվեարկության են գնացել ուղղորդված, ինչը փաստող բազմաթիվ նյութեր կան համացանցում։

«Եթե Սյունիքում զինվորական ուղղորդված քվեարկություն չլիներ, պատկերն էապես ուրիշ կլիներ»,- ասաց նա։

«Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանն էլ հավելեց, որ Սյունիքում ընտրության օրը իրենց գլխավոր շտաբի ղեկավարին և 5 ենթաշտաբների ղեկավարների հրավիրել են ոստիկանություն և խուզարկություն անցկացրել նրանց շտաբներում և բնակարաններում։

Խոսելով գյուղերում քարոզարշավի մասին՝ Ռ․ Քոչարյանն ասաց, որ իրենք գյուղերում պարզապես չեն հասցրել աշխատել։

«Դուք գիտեք, որ գյուղերը մեզ մոտ ամբողջությամբ Հանրային Հեռուստաընկերության ազդեցության տակ են։ Իսկ Հանրայինը մեզ մոտ հանրային կոչվել չի կարող, քանի որ շատ կառավարական է»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան