Ներքին 1 տարի առաջ - 12:45 24-12-2024

Եթե չթանկացնեինք, Երևանում շատ ավելի խայտառակ իրավիճակ էինք ունենալու. փոխքաղաքապետ

Ես հավատացած եմ, որ եթե «կարմիր գծերի» վերաբերյալ որոշումը չընդունվեր, մենք հիմա շատ ավելի խայտառակ իրավիճակ էինք ունենալու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Երևանի ավագանու 2025թ-ի բյուջեի քննարկման ժամանակ, անդրադառնալով «կարմիր գծերի» թանկացման վերաբերյալ ընդդիմության հարցին, ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

«Դեռևս այն ժամանակ բազմիցս ձեզ խնդրել, հորդորել ենք, ասել ենք՝ «կարմիր գծերի» մասով որոշումը մի ներկայացրեք որպես ամբոջական բեռնափաթման միջոց, որովհետև մենք էլ այդպես չենք ներկայացնում: Մենք ասել ենք, որ դա համալիր միջոցառումների մեջ միջոցներից մեկն է»,- ասաց Գրիգորյանը

«Մայր հայաստան» խմբակցությունից Գրիգոր Իսկանդարյանը նկատեց. «Վարչական դատարանը անվավեր ճանաչեց ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը: Դուք հիմա նույն ձեւով, առանց փոփոխության բերել եք կարմիր գծերը թանկ տարբերակով: Դուք ինքներդ տեսել եք, որ քաղաքը չի բեռնաթափվել: Ինչու եք թանկ տարբերակով բերել»:

Ի պատասխան Սուրեն Գրիգորյանն ասաց, որ անհամաձայնություն ունեն այս որոշման հետ, եւ այդ որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, քանի որ իրենք բողոքարկել են առաջին ատյանի դատարանի որոշումը:

«Վերաքննիչ բողոքով մեր փաստարկները կներկայացնենք: Ասեմ նաև, որ այս տարվա վճարների հաշվարկի հիմքում կա հստակ հաշվարկ ինքնարժեքի մասով, որի մասին կարող եք տեղեկություն ստանալ՝ գրավոր կարգով հարցում անելով»,- ասաց Սուրեն Գրիգորյանը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում