Ներքին 2 տարի առաջ - 21:14 18-12-2023

Առանց զիջումների՝ Ադրբեջանը գերի չի վերադարձնում

«Առանց զիջումների կամ Ադրբեջանի համար պահանջվող այլ քաղաքական առաջընթացների, չեմ կարծում, որ հայրենադարձում տեղի կունենա»,- Oragir.News-ի հետ զրույցում այսօր նման կարծիք հայտնեց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, իրավապաշտպան, փաստաբան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Պաշտոնական տվյալների համաձայն՝ ադրբեջանական բանտերում պահվում էր 55 հայ գերի, որոնցից 32-ի հայրենադարձությունից հետո այս պահին 23-ը շարունակում են մնալ Ադրբեջանում, ընդ որում, 23-ի մեջ ներառված են նաև քաղբանտարկյալները, այսինքն՝ Արցախի նախկին ղեկավարությունը։ Պահվող հայերի մեջ կան և՛ ռազմագերիներ, և՛ քաղաքացիական անձինք»,- ասում է Սահակյանը, ում խոսքով՝ իր նշած թվերը վերաբերում են պաշտոնական տվյալներին, մինչդեռ ոչ պաշտոնական տվյալներով՝ 80 գերու ճակատագիր մնում է անհայտ։

«Ադրբեջանը որևէ կերպ չի հանձնառնում պատասխանատվություն՝ ապացույցներով հիմնավորված 80 գերեվարման դեպքերի առնչությամբ»,- ասում է իրավապաշտպանը։

Հարցին, թե ինչն էր պատճառը, որ օրերս փոխանակվող գերիների մեջ վերջին պահին եղավ փոփոխություն, Սիրանուշ Սահակյանն ասում է, որ դա համատեղ հայտարարություն էր՝ հայրենադարձվող անձանց առնչությամբ, որտեղ ևս Ադրբեջանն առաջնորդվեց իր ձեռագրին համահունչ։

«Համատեղ ձեռք էր բերվել համաձայնություն, սակայն Ադրբեջանը իր ձեռագրին համահունչ դարձյալ միակողմանի փոփոխություններ մտցրեց, դրժեց խոստումը և հրաժարվեց վերադարձնել Վիգեն Էուլջեքչյանին, ում փոխարեն հայրենադարձվեց մեկ այլ հայ գերի»,- ասում է իրավապաշտպանը՝ հատկապես կարևորելով այն փաստը, որ Ադրբեջանին վերադարձվեց ծանրագույն հանցագործություն կատարած հանցագործի, և գոնե փոխանակման դիմաց հայկական կողմը պիտի կարողանար ծանր մեղադրանքներով Ադրբեջանի դատարաններում շինծու քրեական գործերով կանգնած որոշ հայերի բերել։

Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ հնարավոր է առաջիկայում ևս գերեվարվածների Ադրբեջանն ազատ արձակի, բայց շատ քիչ հավանական է, որ այն կառնչվի քաղբանտարկյալներին, քանի որ վերջինների առնչությամբ դեռևս դատավարություններ չեն եղել։

«Գերիների փոխանակումը երբևէ տեղի չի ունեցել բարի կամքի դրսևորմամբ կամ ի կատարումն միջազգային հանձնառությունների, այլև դրանք բոլորն արդյունք են եղել ինչ-որ զիջումների»,- ասում է Սահակյանը, ով համոզված է, որ Ադրբեջանը դեռևս շահարկելու է գերիների ազատումը՝ կրկին օգուտներ քաղելու նպատակով։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ դրույթը վերաբերում է բոլոր ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված այլ անձանց: Ցավոք, Ադրբեջանն առայսօր անտեսել է ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ դրույթը, այլև այն բոլոր դրույթները, կոչերն ու պարտադրանքերը, որոնք ստանում է միջազգային հարթակներից։

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել