87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 1 ամիս առաջ - 11:02 27-09-2026

Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան

Վեց տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի սանձազերծած պատերազմով սկսվեցին մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր 44 օրերը։

Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Այդ պատերազմի համար մենք վճարեցինք անչափելի բարձր գին՝ զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերեվարվածներ, կորսված հայրենիք, հազարավոր հայորդիներ, որոնց քաջության մասին ես խոսել էի պատերազմի հենց հաջորդ օրը։

Այդ տղաների կյանքը հնարավոր էր փրկել։ Ցավոք, որոշում ընդունողները իրենց բնույթի համաձայն մտածում էին բացառապես սեփական կաշվի մասին: Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն կանգնեցնելու որոշումը կարող էր իրեն «դավաճանի» պիտակ բերել։

Սա այլևս պարզապես քաղաքական սխալի մասին չէ։ Երկրի ղեկավարը գիտակցել է սպասվող արհավիրքի ու կորուստների չափը, ունեցել է դրանք կանխելու պետական լծակներ, բայց վճռական քայլ չի կատարել՝ սեփական քաղաքական ճակատագրի հանդեպ մտավախությունից ելնելով։

Արդյունքում Արցախը հայաթափվեց, ու մի ամբողջ լուսավոր սերունդ բռնեց հավերժի ճանապարհը։

Սիրելի՛ ժողովուրդ,
44-օրյա պատերազմը տևեց 44 օր, բայց դրա արհավիրքները շարունակվում են մինչ օրս։ Վեց տարի անց՝ նոր կորուստներ, նոր զիջումներ և մեր պետությանը պարտադրվող նոր՝ ապազգային օրակարգ։ Վտանգը կրկնակի է՝ հակառակորդը կանգ չի առնում, իսկ պետության կենսական շահերը անձնական շահին ստորադասողը դեռ շարունակում է որոշումներ ընդունել մեր երկրի անունից։ Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների:

Եվ ուրեմն, պետք է լինել միասնական և համախմբվել՝ ընդդեմ յուրաքանչյուր քայլի, որը թուլացնում է մեր պետությունը, ոտնահարում մեր ազգային շահը կամ մեր երկիրը կարող է տանել նոր արհավիրքների։

Սա ոչ միայն հրամայական է, այլև մեր պարտքն է բոլոր այն հերոսների առջև, ում անունները վեց տարի անց իշխանավորները դեռ չեն հրապարակել, փոխարենը նրանց նկարների հետ կռիվ են տալիս ու հեռացնում երևանյան շենքերի պատերից։

Խունկ ու խոնարհում՝ մեր նահատակների հիշատակին։
Պատիվ ու երախտագիտություն՝ այսօր մեր կողքին ապրող հերոսներին։
Հավերժ փա՛ռք մեր հերոսներին»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
23:58 Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
23:43 Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան