Ներքին 1 ժամ առաջ - 19:43 29-09-2026

Հայոցյանը չդարձավ Հայաստանյան և ազատվեց պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սարգիս Հայոցյանին ազատել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ։

Ժամանակին Oragir.News-ն առաջարկել էր, որ Հայոցյանը դառնա Հայաստանյան, որպեսզի շարունակի պաշտոնավարումը, բայց պաշտոնյան ականջալուր չեղավ մեր հորդորին։

Ամենից շատ դիտված