Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Ներքին գործերի նախարարության։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Բեգլարյանը դատական կարգով պահանջում է անվավեր ճանաչել ՆԳՆ որոշումները՝ մի շարք զենքերի թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու մասին։ Վարչական դատարանը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցը։
Դատարանը նաև անհրաժեշտ է համարում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից պահանջել երկշաբաթյա ժամկետում ՀՀ վարչական դատարան ներկայացնել 15.07.2026 թվականի որոշմամբ թիվ Ն-707, թիվ Ն-707/2 , թիվ Ն-707/3, թիվ Ն-707/4, թիվ Ն-707/5, թիվ Ն-707/6, «Ակոս-841», «Ակոս-841/2», թիվ 07/147 թույլտվություներն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումների համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը: Դատաքննությունը նշանակվել է 2027 թվականի մայիսի 04-ին, ժամը 11:00-ին