Ներքին 1 ժամ առաջ - 23:22 28-09-2026

Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում

Ֆլեշմոբի հեղինակներն առաջարկում են մեքենաների վրա ժամանակավորապես տեղադրել այս նկարը՝ որպես հիշողության, հարգանքի ու խոնարհման նշան։ Բոլոր ցանկացողները կարող են միանալ ֆլեշմոբին և ունենալ նույն նկարը։

Մի կարևոր պայման կա․ այս նկարը կրող մեքենայի վարորդը պարտավոր է ճանապարհին լինել առավել օրինապահ, զուսպ ու հարգալից։

Ֆլեշմոբերը կշարունակվեն պարբերաբար, մինչև Երևանի քաղաքապետարանը հստակ պատասխանի՝ ե՞րբ կլինի Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի նկարը կրկին իր տեղում։

Ամենից շատ դիտված