Ներքին 5 տարի առաջ - 23:07 15-09-2021

Պատերազմական քրոնիկոնի դիմագիծը. կայացավ Ալբերտ Հովհաննիսյանի մասին գրքի շնորհանդեսը

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 17.30-ին, «Երազ» այգում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի մասին պատմող՝ Զոզ Հովսեփյանի հեղինակային գրքի շնորհանդեսը, որը նվիրված է հերոսի քսանամյակին։ Տեղի ունեցավ նաև հուշամեդալի ներկայացման արարողություն։ Հյուրերի շարքում էին պատերազմի մասնակիցներ, ՊՆ աշխատակիցներ, Ալբերտի մտերիմները, կուրսընկերները և պարզապես անծանոթներ։ Oragir.news–ը ևս ներկա էր գրքի շնորհանդեսին։

Միջոցառման սկզբում հնչեց Ալբերտ Հովհաննիսյանին նվիրված Դավիթ Աղասիի «Ալբերտ, դե զարկ» երգը, որից հետո միջոցառման մասնակիցները հանդես եկան ելույթներով և պատմեցին իրենց հուշերը, որոնք կապված են հերոսի հետ։

ՊՆ գործերի կառավարիչ Լևոն Խաչատրյանն ասաց. «Պատերազմի օրերին այս տղայի լուսանկարը տարածեց գրեթե ամեն մի հայ, տպագրվեց արտասահմանյան մամուլի էջերում, դարձավ այս պատերազմի հայկական խորհրդանիշը։ Հպարտացանք, ոգեշնչվեցինք ու հաղթանակի սպասումով լի պատրաստվում էիք դիմավորել մեր հերոսներին։ Քաղաքում Ալբերտի լուսանկարով վահանակներ էին տեղադրվել, ամեն տեղ հրետանու բոցերի մեջ ամուր կանգնած 19-ամյա էս տղան էր։ Այս լուսանկարը կարևոր դեր խաղաց, ու այն Ալբերտն է արժևորել» ։

Բարեկամուհին նշեց. «Քչերը գիտեն, որ այն նույն ժամանակ, երբ մենք տարածում էինք Ալբերտի լուսանկարներն ու հպարտանում նրանով, տղան այլևս ողջ չէր։ Ալբերտը զոհվել էր սեպտեմբերի 29-ին՝պատերազմի երկրորդ օրը, իր հրետանու կողքին։ Հայրն էլ գիտեր, բայց քանի դեռ որդու դին չէին գտել, նա ոչինչ չէր հայտնում, որ հանրության հաղթական ոգին չկոտրի» ։

Ալբերտի դիվիզիայի հրամանատար Խաչիկ Բաբլուզյանն ասաց. «Անկախ պատերազմի ելքից՝ Ալբերտի այս լուսանկարն ինձ համար կմնա որպես հայ զինվորի հավաքական մարմնավորում։ Ու ոչ թե նրա համար, որ շատ տարածվեց ու գեղեցիկ կադր էր, այլ նրա համար, որ հայ զինվորը հենց այսպես էլ կռվել էր՝ հրետանու բոցերի ու ծխի, հրետանու արձակած դղրդյունի ու խլացնող աղմուկի դեմ չընկրկող ու հայրենի հողի վրա ամուր կանգնած։

Երկնային ծնունդդ շնորհավոր, Ալբերտ ջան։ Հավերժ փառք քեզ, հերոս տղա»։

Հաղարծին վանական համալրիրի վանահայր Հայր Սամվելն ասաց. «Այսօր առաջին անգամն է, որ հավաքվել ենք նշելու Ալբերտի ծնունդը՝ առանց իրեն։ Մենք այս հողի վրա կանգնած մի՞թե ավելի կենդանի են. իհարկե ոչ։ Տարիներ հետո եկեք երբ հավաքվենք, եկեք այնպես ապրած լինենք, որ արժանի լինենք մեր նահատակված եղբայրներին։ Ես շատ կցանկանայի, որ Ալբերտը հոգևորոկան դառնար։ Հիշում եմ, ուներ նման մտորումներ, սակայն մի օր ասաց, որ չի ուզում կուսակրոն դառնալ, քանի որ իրենց տան միակ տղան է»։

Ելույթ ունեցավ նաև գրքի հեղինակը։

Միջոցառման վերջում հերոսի հայրն իր մակագրությամբ գրքեր բաժանեց մասնակիցներին ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում