Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 13:13 26-06-2021

Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Նիկոլ Փաշինյանին նախազգուշացում հայտարարելու ԿԸՀ որոշումը

hetq.am-ը տեղեկացնում է, որ Վարչական դատարանը երեկ՝ հունիսի 25-ին անվավեր է ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշումը, որով «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումի հիման վրա նախազգուշացում էր կիրառել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Ընտրության նախորդող օրը, որը համարվում է «լռության օր» և արգելվում է քարոզչությունը, Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջով ելույթ էր ունեցել, ինչը ԿԸՀ-ն դիտարկել էր որպես քարոզչության արգելքի խախտում և նախազգուշացում կիրառել:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան ընդդեմ ԿԸՀ-ի՝ խնդրելով անվավեր ճանաչել (վերացնել) հանձնաժողովի 19.06.2021թ. թիվ 160-Ա որոշումը: «Պատիվ ունեմ» դաշինքը դատավարության մեջ ներգրավվել էր՝ որպես երրորդ անձ, սակայն ո'չ հայցադիմումի պատասխան է ներկայացել, ոչ էլ ներկայացել են դատարան:

Իշխող կուսակցության ներկայացուցիչը նշել էր, որ ԿԸՀ-ն բովանդակային առումով չի կատարել վարչական ակտը պատճառաբանելու պահանջը: Հանձնաժողովը պարզապես նշել է, որ արձանագրում է խախտումը՝ չպատճառաբանելով, թե ինչ հիմքերով և հիմնավորումներով: Տ. Նաղդալյանը նշել է նաև, որ վիճարկվող որոշմամբ ԿԸՀ-ն առհասարակ չի անդրադարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վարույթի շրջանակներում ներկայացված հիմնավորումներին, չի պատճառաբանել, թե ինչ հիմքով և փաստարկներով են հերքվում դրանք:

Ներկայացուցիչը հայտնել է նաև, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակային ելույթով անդրադարձել էր երկու հիմնական թեմաների. առաջին՝ դատական և իրավապահ համակարգի աշխատանքի ընթացքին ընտրություններին առնչվող հարցերով և երկրորդ՝ քվեարկության կարգին: Տեսանյութում չեն օգտագործվել պատկերներ կամ խոսք, որը կարող էր ասոցացվել այս կամ այն կուսակցության հետ: Տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ոչ թե որպես թեկնածու, այլ վարչապետի պաշտոնակատար և հայտարարություններ է արել բացառապես իր լիազորություններին առնչվող և ընտրությունների շրջանում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցով: Կուսակցության ներկայացուցիչը ասվածը հաստատել է նրանով, որ 19.06.2021թ. դրությամբ վարչապետի պաշտոնակատարն այլևս չի գտնվել արձակուրդում և գործել է որպես կառավարության ղեկավար:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Գեորգի Մարտիրոսյանն էլ դատաքննության ընթացքում հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատարի արձակուրդից վերադարձած լինելը չի կարող որևէ նշանակություն ունենալ: Վերջինս հանդիսանում է կուսակցության առաջին դեմքը՝ վարչապետի գլխավոր թեկնածուներից մեկը, և վերջինիս կոչն ուղղակիորեն ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ: Ինչ վերաբերում է վերջինիս խոսքին՝ կապված դատական համակարգի, դատախազության և մյուս իրավապահ մարմինների հետ, ապա այն, ԿԸՀ-ի գնահատմամբ, գովազդ էր՝ ուղղված վարչապետի պաշտոնակատարի կառավարության աշխատանքին, և հանդիսանում է քարոզ, ուստի ելնելով նշվածից՝ հանձնաժողովը կայացրել է վիճարկվող որոշումը:

ԿԸՀ-ը ներկայացուցչի դիտարկմամբ՝ լռության օրը վերաբերում է հանրային ճանաչում և ընկալում ունեցող անձանց, որոնք ուղղակի ազդեցություն ունեն ընտրողների կամահայտնության վրա, իսկ գործնականում չի եղել որևէ դեպք, որ լռության օրը որևէ թեկնածուի կողմից խախտվի, իսկ ցանկացած տեսակի ելույթ խախտում է նշված կանոնը: Տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթն ինքնին բավական է, որ այն դիտվի որպես լռության օրվա խախտում, սակայն «քարոզչություն» տերմինը ՀՀ օրենսդրությամբ բացահայտված չէ. թեկնածուների կողմից որևէ գործողություն կարող է լինել քարոզչություն կամ հակաքարոզչություն:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ