Սպարտակ Կյուրեղյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
Ժամանակին ՀՀԿ-ին ընկերոջ խնդրանքով ֆիկտիվ անդամակցած Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Երրորդ ժամկետ» հաղորդմանը ասում է, որ ԵԱՏՄ-ում էնպես պետք է լիներ, որ եթե մենք ընդհանուր բյուջե ենք վճարում 400 մլն դոլար, ապա պետք է 900 մլն ստանանք, բայց ստանում ենք 150 մլն, ու ասում ա դե երևի նախկինները լավ չեն պայմանավորվել։
Պապոյանը նաև ասում է, որ դե տենց պետք է լինի, որովհետև եթե փոքր պետությունները միանում են մեծ տնտեսական միություններին, այսպես ասած կենտրոնական պետությունը (ա լյա Ռուսաստանը) սենց թե նենց շատ է օգտվում, քանի որ ամեն ինչ իր կողմ է ձգում։
Իսկ իրականում, որ նայեք նկարին կտեսնեք, որ մինչև 2021-ը ներառյալ մենք ամեն տարի ավելի շատ ենք ստացել, քան փոխանցել, որոնցից 3.5 տարին կառավարել են «CHAR U NAXANDZ» նախկինները, իսկ 3.5 տարին ՔՊCCը։
Ու միայն 2022թ.-ից է, Հայաստանը ավելի շատ վճարում է քան ստանում, ու չնայած մեծ է գայթակղությունը, որ ասեմ այ ՔՊCC-ը տեսեք ինչ վատ է կառավարում ու բանակցում, որ էսպես է եղել, բայց չար ուժերը հուշում են, որ դա կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետ, որի արդյունքում Հայաստանը բաբաթին օգտվեց (լավ արեց), լիքը մարդ ու բիզնես եկավ, ինչպես նաև ֆինանսական հոսքերը սկսեցին հակառակ հոսել։ Էս ամեն ինչին նաև գումարվեց ռեէքսպորտը։
Համոզված եմ, որ մենք էական ավելի շատ օգուտներ ենք ստացել, քան ԵԱՏՄ-ին տարեկան միջինը վճարած 184 մլն դոլարը, իսկ եթե այդպես չի եղել, ու դուք դրա դեմը չեք առել, ուրեմն համ մեղավոր եք, համ էլ պատասխանատու։
Ավելին, ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Ռուսաստանը դադարել է լինել կենտրոնական պետությունը, թե արտասահմանյան ներդրումների թե մնացածի համար, բայց դէ Պապոյանը էս էլ կամ չի հասկացել, կամ էլ բանա ասում ա, շատ լուրջ պետք չի վերաբերվել։
Այ սենց հպանցիկ ու լղոզված բաներ։