Քիչ առաջ Բավրայի անցակետը հոսանքազրկվել է: Պարզվել է, որ անցակետը հոսանքի լրացուցիչ գիծ չունի՝ նման իրավիճակներում էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումն ապահովելու համար:
Ըստ
Oragir.News-ին հասած տեղեկությունների՝ սահմանն անցնող մարդիկ ստիպված են եղել ռենտգեն ապարատից ինքնուրույն, ձեռքով հանել իրենց ճամպրուկները:
Մարդկանց մի մասը, ում որոնք թղթային տարբերակով են փաստաթղթեր ներկայացրել, կարողացել են անցնել, իսկ մյուս մասը, որը նույնականացման քարտ է ունեցել, հոսանքի անջատման պատճառով ստիպված է եղել սպասել: