Ներքին 2 ժամ առաջ - 18:41 29-09-2026

Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել

Սեպտեմբերի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ 2 «պարաշուտիստ» վայրէջք կատարելիս ընկել են Գառնի-Զովաշեն գյուղերի հատվածում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ անց ոստիկանության Գառնիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Երևան բժշկագիտական կենտրոն», մեկ այլ քաղաքացի՝ «պոլիտրավմա» ախտորոշմամբ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորներից մեկը Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Գրետա Ա․-ն է, մյուսը՝ 39-ամյա Սերգեյ Ս․-ն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 07։00-ի սահմաններում, Զովունի բնակավայրից հրահանգիչ Սերգեյ Ս․-ն և Գրետա Ա․-ն պարապլանով թռիչք են կատարել և կառավարումը կորցնելու արդյունքում անհաջող վայրէջք կատարել Գառնի բնակավայրի «Խամեր» կոչվող տարածքում ու ստացված մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոցներ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Սերգեյ Ս․-ն աշխատում է «Սքայ Քլաբ» պարապլաներիզմի ակումբում՝ որպես հրահանգիչ։

մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված