Ավելին 1 ամիս առաջ - 10:53 29-09-2026

SpaceX ընկերության Starship տիեզերանավը պայթել է ջրի վրա վայրէջք կատարելիս

SpaceX ընկերության Starship տիեզերանավը պայթել է ջրի վրա վայրէջք կատարելիս՝ իր առաջին ուղեծրային թռիչքից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ապարատը հաջողությամբ ընդունել է ուղղաձիգ դիրք և սկսել իջնել օվկիանոս։ Երբ դրա շարժիչներն անհետացել են խորքում, պայթյուն է հնչել։ Ջրի վրա հայտնվել է կրակե սունկ և օդ բարձրացել տիեզերանավի բեկորները։ Այս ամենը ուղիղ եթերով հեռարձակել է SpaceX-ը X սոցցանցում։

Starship-ի արձակումը Super Heavy կրող հրթիռի միջոցով իրականացվել է Տեխաս նահանգի հարավ-արևելքում գտնվող Բոկա Չիկա բնակավայրի SpaceX-ի Starbase մեկնարկային հարթակից։ Փորձարկումների շրջանակում իրականացված 14-րդ թռիչքի ժամանակ տիեզերանավն ուղեծիր է դուրս բերել 26 Starlink ինտերնետ-արբանյակ։

Նախատեսված տասը ժամվա փոխարեն թռիչքը տևել է մոտ երեք ժամ։ Դրա՝ ուղեծրից վաղաժամկետ դուրսբերման պատճառների մասին դեռևս չի հաղորդվում։

SpaceX-ը հիմնադրել է Մասկը 2002 թվականին։ Այն զբաղվում է տիեզերական տեխնիկայի արտադրությամբ։ Այս տարվա փետրվարին այն միավորվել է Մասկի մեկ այլ ընկերության՝ արհեստական բանականության ոլորտում մշակումներ իրականացնող xAI-ի հետ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է