Ներքին 3 տարի առաջ - 14:05 09-09-2022

Ինչ զիջումների դիմաց է Ադրբեջանը վերադարձրել 5 ռազմագերիներին

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումից օրեր անց՝ երեկ տևական դադարից հետո Հայաստան վերադարձան 5 ռազմագերիներ։

Oragir.news-ի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Քանանկանն ասաց, որ գոյություն ունի հայտնի սխեմա և այդ սխեմանյի տրամաբանության շրջանակներում էլ գերիների վերադարձը պարգևավճար էր Նիկոլ Փաշինյանի կառավարությանը նախորդ փուլի զիջումների դիմաց։

«Օգոտոսին Ադրբեջանը Հայաստանից ռուսական հովանավորությամբ ստացել է Բերձորն ու Աղավնոն, արդյունքում, Ադրբեջանը ևս մեկ անգամ հասել է Արցախը հայաթափելու կարևոր հանգրվանի լիակատար իրականացմանը, որից հետո կարելի էր որպես փոքր պարգևավճար Հայաստանին ու վերադարձնել 5 ռազմագերի։ Իհարկե, չափազանց ուրախալի է, որ այս 5 հոգին դուրս պրծան ադրբեջանական դժոխքից և հույս ունեմ, որ հարազատների օգնությամբ նրանք կկարողանան նախևառաջ հոգեբանորեն ապաքինվել և վերադառնալ սովորական կյանք, որքանով էր դա հնարավոր է և այնուհետև երջանիկ կլինեն, բայց սա ևս մեկ հանգրավանի՝ Արցախը հանձնելու ևս մի ենթափուլի ավարտի դիմաց պարգևավճարն էր»։

Քաղաքագետն հիշեցրեց, որ երբ առաջին անգամ Ալիևն ու էրդողանը այցելում էին գրավված Շուշի, այն ժամանակ Էրդողանը գովել է Ալիևի վարքագիծը՝ որոշ զիջումների դիմաց քիչ-քիչ, փոքր խմբերով ազատելու հայ ռազմագերիներին։

«Ադրբեջանը դա շարունակում է կիրառել նույն քաղաքականությունը։ Ընդ որում՝ մենք բոլորս պետք է նաև հետևյալը հասկանանք, որ երբ այսօր Ադրբեջանում հայ ռազմագերիները կամ նրանց մեծագույն մասը բոլոր անասելի և մահաբեր զիջումների դիմաց ինչ-որ մի օր ազատություն կստանան և կվերադարձվեն Հայաստանին, Ադրբեջանը անպայման ձեռք է բերելու նոր պատանդներ, որպեսզի տարիների ընթացքում մշտապես Հայաստանի նկատմամբ ունենա որևէ ճնշման միջոց։ Հետագայում դրանք լինելու են Արցախի այն բնակիչները, որոնք երևելի կերպով մասնակցել են 1991-94 թ-ի պատերազմին, 2020 թ-ի պատերազմին և առհասարակ այլ անձինք, այդ թվում խաղաղ բնակիչներ։ Նրանք առևանգվելու են ճանապարհներից, գյուղերից և այլն։ Այսինքն Ադրբեջանը շատ փոքր քանակով վերադարձնելու է այսօր այնտեղ եղած ռազմագերիներին, իրականում պատանդներին, բայց այդ պատանդների թիվը պարբերաբար լրացվելու է»։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան