Սպորտ 3 տարի առաջ - 16:55 14-01-2023

7 րոպեում հեթ-տրիկ՝ քաղցկեղից հետո․ Հալերը վերադառնում է

Նախորդ տարվա հուլիսին Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սեբաստիան Հալերի մոտ ախտորոշվել էր ամորձիների քաղցկեղ։

Օրերս բժիշկները հիանալի նորություն հայտնեցին․ Հալերը հաղթահարել է քաղցկեղը։

Հունվարի 10-ին Սեբաստիանը վերադարձավ խաղադաշտ՝ մասնակցելով «Ֆորտունայի» դեմ ընկերական հանդիպման վերջնամասին։

Հունվարի 13-ին էլ Հալերը հերթական անգամ փայլեց․ «Բազելի» հետ ընկերական խաղում նա փոխարինման է մտել և 81-րդ րոպեին հստակ իրացրել 11-մետրանոցը։ Վերջին րոպեներին նա ևս 2 գոլ է խփել և հեթ-տրիկով նշանավորել վերադարձը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան