Ավելին 4 տարի առաջ - 22:48 11-01-2022

Ձիթայուղը նվազեցնում է քաղցկեղից մահվան հավանականությունը․ գիտնականներ

Ամերիկացի գիտնականները՝ Հարվարդի Չանի հանրային առողջության դպրոցից դոկտոր Մարթա Գուաշ-Ֆերեի գլխավորությամբ, , պարզել են, որ ձիթայուղի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է քաղցկեղից, ինչպես նաև սրտանոթային, նեյրոդեգեներատիվ և այլ հիվանդություններից մահացության վտանգը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American College of Cardiology ամսագրում:

Օրական ավելի քան 0,5 ճաշի գդալ կամ 7 գրամ ձիթայուղ օգտագործողների շրջանում սիրտ-անոթային հիվանդություններից մահանալու ռիսկը ցածր է 19%-ով, քաղցկեղից մահացության վտանգը 17%-ով, նեյրոդեգեներատիվ հիվանդություններից մահացության վտանգը 29%-ով, շնչառական հիվանդություններից՝ 18%-ով։

Հետազոտությունն իրականացվել է 1990-ից 2018 թվականների ընթացքում 60582 կնոջ և 31801 տղամարդու առողջության վերաբերյալ տվյալների հիման վրա, որոնք ի սկզբանե չեն ունեցել սրտանոթային հիվանդություն կամ քաղցկեղ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի