Նիկոլ Փաշինյանի կառավարության էֆեկտիվության բացակայությունը փաստում է նաև պետական կառավարման մարմիններից մեկի հաշվետվության քաղվածքները։
Մոնիթորինգի ենթարկված 138 պետական (50 տոկոս և ավելի) մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների միայն 70.3 տոկոսն է 2025 թվականին աշխատել շահույթով։
Վնասով աշխատած կազմակերպությունների համախառն վնասը կազմել է 11.3 միլիարդ դրամ, 5 միլիարդ դրամով ավելի, քան 2024 թվականին։ Որ ավելի մտահոգիչ է, ուսումնասիրված կազմակերպությունների երկարաժամկետ բանկային վարկերի ծավալը 220.9 միլիարդ դրամ է։
Այս դեպքում կարելի է ուրախանալ, որ ԶՊՄԿ֊ում կամ Լիդիան Արմենիայում պետության բաժնեմասը 50 տոկոս և ավելի չէ։