Արտաքին 5 տարի առաջ - 11:48 21-08-2021

Վրաստանն ու Թուրքիան քննարկում են «Դելտա» կենտրոնի հիման վրա համատեղ ձեռնարկությունների ստեղծման հարցը

Վրաստանը և Թուրքիան քննարկում են «Դելտա» պետական ​​ռազմատեխնիկական կենտրոնի հիման վրա համատեղ ձեռնարկությունների ստեղծման հարցը, հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Հարցը քննարկվել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հանդիպման ժամանակ իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ: Կողմերը բանակցություններ են վարել Ստամբուլում անցկացվող IDEF 21 պաշտպանական արդյունաբերության 15-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակում: Հանդիպմանը մասնակցում էին նաև թուրքական պաշտպանաարդյունաբերական ընկերությունների ղեկավարները:

«Կողմերը քննարկել են երկկողմ և եռակողմ ձևաչափերով համագործակցության ոլորտները»,- ասվում է հաղորդագրության մեջ՝ չճշտելով, թե որն է երրորդ կողմը: Նախարարները խոսել են նաև միջազգային վարժանքների կարևորության, միջազգային առաքելություններին համատեղ արդյունավետ մասնակցության և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին:

Ջուանշեր Բուրչուլաձեն շնորհակալություն է հայտնել Թուրքիայի պաշտպանության նախարարին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Թուրքիայի կողմից ցուցաբերվող անմնացորդ աջակցության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ձգտման համար:

Ընդհանուր առմամբ, IDEF-ի ցուցահանդեսին, որն աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում մասնակից ընկերությունների քանակով, ներկա էին 79 երկրների ավելի քան 150 պատվիրակություններ: Նրանց թվում էին պաշտպանության ավելի քան 30 նախարարներ, 11 գլխավոր շտաբի պետեր և ցամաքային զորքերի 33 հրամանատարներ:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան