Ներքին 3 տարի առաջ - 19:44 09-02-2023

Էկոնոմիկայի նախարարը և ՀՀ-ում Եվրասիական զարգացման բանկի տնօրենը քննարկել են Վերին Լարսում լոգիստիկ կենտրոնի ստեղծման հնարավորությունը

Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 9-ին ընդունել է Հայաստանում EDB (Եվրասիական զարգացման բանկի) ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանին։ Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱԶԲ-ի կողմից իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերը։ Արմեն Մելկիկյանը նշել է, որ ԵԱԶԲ-ն նպատակ ունի ավելացնել Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալները։

Ընդգծելով ԵԱԶԲ-ի հետ համագործակցության առկա մեծ ներուժը՝ Վահան Քերոբյանն անդրադարձել է այն նոր նախագծերին, որոնք կարող են հետաքրքիր լինել միջազգային այս ֆինանսական կազմակերպությանը։

Քննարկվել է նաև Վերին Լարսում լոգիստիկ կենտրոնի ստեղծման հնարավորությունը, որը Հայաստանի համար ունի ռազմավարական մեծ նշանակություն։

Անդրադարձ է կատարվել Եվրասիական կոնգրեսին, որը կկայանա ընթացիկ տարվա հունիս ամսին ՌԴ Սոչի քաղաքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում