Ավելին 55 րոպե առաջ - 14:54 17-10-2026

Եզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորել թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։

Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի հիմնօրհնեքի արարողությունը կատարվել է դեռևս 2017 թվականին Եզրաս Սրբազանի ձեռամբ։

Շուրջ 10 տարի Իվանովոյի հայ համայնքը համատեղ ջանքերով, հույսով և աղոթական սպասումով է կառուցել եկեղեցին։

Քաղաքի բազմազգ բնակիչների կարծիքով հայկական տուֆակերտ աղոթատունն իր ողջ համալիրով պերճաշուք ու յուրօրինակ տեսք է տալիս հնամենի եկեղեցիներով հարուստ քաղաքին։

«Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո խորան բարձրացրեցին Սրբալույս Մյուռոնը, որով Եզրաս սրբազանն օծեց Սուրբ Սեղանը։

Նորակառույց հայկական եկեղեցին թեմակալ առաջնորդը կոչել է Սբ. Հովհաննես Մկրտչի անունով։

Եւ այսպես, 2026 թվականի հոկտեմբերի 17-ը Իվանովոյի հայկական համայնքի համար դարձավ պատմական օր։ Այսուհետ ամեն օր կհնչեն եկեղեցու զանգերը որպես կոչ աղոթքի ու համախմբման։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան