Ուղիղ եթեր
Ավելին Ներքին 39 րոպե առաջ - 14:35 16-10-2026

Սամվել Թադևոսյանը կարժանանա «Ոսկե գլոբուսի» հատուկ մրցանակին

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը կարժանանա «Ոսկե գլոբուսի փարոս» (Golden Globes Beacon Award) մրցանակին՝ «Ոսկե գլոբուս․ Մետաքսի ճանապարհ» (Golden Globes Silk Road) խորագրով անդրանիկ հանդիսավոր միջոցառման ընթացքում։ Այն կանցկացվի հոկտեմբերի 23-24-ին՝ Ուզբեկստանում։ Այս մասին հայտնում է Armenian Film Society-ն։
Մրցանակը շնորհվում է Կենտրոնական Ասիայի և Կովկասի խոստումնալից արվեստագետներին, որոնք ներկայացնում են կինոյի և հեռուստատեսության ոլորտի նոր սերունդը։

Սամվել Թադևոսյանը լայն ճանաչում է ձեռք բերել «Կյանք ու կռիվ» ռազմական դրամայում գլխավոր դերի շնորհիվ։ Այդ դերակատարման համար նա արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի և Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակի։

Երկօրյա միջոցառումը նվիրված կլինի Կենտրոնական Ասիայի և Կովկասի կինոյի ու հեռուստատեսության ոլորտի ներկայացուցիչների ձեռքբերումներին։

Կմեծարվեն վեց արվեստագետներ Հայաստանից, Ուզբեկստանից, Ադրբեջանից, Վրաստանից և Ղազախստանից։