Ուղիղ եթեր
Ներքին 33 րոպե առաջ - 16:36 15-10-2026

Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի Բյուզանդի փողոցում ընթացող շինարարական աշխատանքների ժամանակ հերթական միջադեպն է տեղի ունեցել․ քաղաքացին ընկել է մոտ 12 մետր բարձրությունից։

Oragir.News-ի հետ զրույցում դեպքի ականատեսը պատմել է, որ բետոնատար մեքենայի վարորդը բետոնը դատարկելուց հետո իջել է մեքենայից՝ բաքը լվանալու նպատակով, սակայն ընկել է փոսի մեջ։

«Բետոնը դատարկելուց հետո մեքենայի բաքը պետք է պարտադիր լվանալ, որպեսզի բետոնի մնացորդները ներսում չքարանան։ Մեքենան կանգնած է եղել, վարորդն իջել է՝ բաքը լվանալու, և ընկել փոսի մեջ։ Նրան տեղափոխել են «Հերացի» հիվանդանոց, սակայն նրա առողջական վիճակի մասին տեղեկություն չունեմ»,- նշեց ականատեսը։

Նրա խոսքով՝ դեպքի վայրում բաց հատված է եղել, իսկ անկման բարձրությունը, իր գնահատմամբ, մոտ 12 մետր է։

Մանրամասները տեսանյութում։


Հասմիկ Մովսիսյան