Ներքին 1 ժամ առաջ - 16:30 15-10-2026

Բիզնեսը չի վստահում․ Ակադեմիայի շենքը ոչ ոք չի ուզում վերանորոգել

Գիտությունների ազգային ակադեմիան հիմնանորոգման նպատակով հայտարարել է մրցույթ, որի բաղադրչներից մեկի մասով բացարձակ ոչ մի հայտ չի ներկայացվել։

ԳԱԱ-ն անգամ հրապարակել է ամբողջ գործընթացի արժեքը` 306.4 միլիոն դրամ, սակայն ոչ մի հայտ։

Սա կարող է նշանակել մի բան` բիզնեսը, տվյալ դեպքում նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման հարյուրավոր մասնագետները չեն ցանկանում առնչվել պետության հետ։

Որպեսզի չստեղծվի կարծիք, թե սա եզակի երևույթ է, ներկայացնենք համընդհանուր պատկերը բնորոշող այլ տվյալներ ևս․ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ֊ը, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ֊ն, «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ֊ը, «Արաբկիր ԱԿ» ՓԲԸ֊ն ևս չեն կարողանում կազմակերպել պետական գնումները` հայտ չլինելու պատճառով։

Չի բացառվում, որ այս ըստ էության բիզնես֊պետություն անվստահության պատճառն այն է, որ վերջին տարիներին ՔՊ֊ն արժեզրկեց գնումների քիչ թե շատ անաչառ էությունը` զանգվածաբար յուրայիններից իրականացնելով «մեկ անձից» գնումներ։