Հայաստանի վարչապետի հետ քննարկել ենք առկա կապերն ու ապագա ծրագրերը, ինչպես նաև քննարկել են համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նա նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների փորձագետների կողմից մասնագիտական հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ՝ համապատասխան հարցերը քննարկելու և համագործակցության զարգացման համար անհրաժեշտ հիմք ստեղծելու համար։
Փեզեշքիանը նաև անդրադարձել է Վրաստանի վարչապետի հետ իր բանակցություններին և Իրանի, Հայաստանի և Վրաստանի միջև տարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
Նրա խոսքով՝ ուշադրության կենտրոնում էին երկու կողմերի միջև հաղորդակցության և տարանցիկ ուղիների զարգացումը, ինչպես նաև աշխարհագրական հնարավորությունների օգտագործումը՝ Եվրոպայի, Պարսից ծոցի, Աֆղանստանի, Հնդկաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ կապեր հաստատելու համար։
Նա հավելել է, որ այս համագործակցությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել տնտեսական, մշակութային, սոցիալական և քաղաքական կապերի զարգացման համար։