Ներքին 43 րոպե առաջ - 18:06 16-10-2026

«Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ իրենց ձեռքի տակ ապացույցներ կան, որ «Հայփոստը» հրաժարվում է ՀՀ-ից Ադրբեջան ուղարկվող նամակներից։

Նրա խոսքով՝ սա սահմանափակում է հայ գերիների նամակագրության ազատությունը։

Սահակյանի խոսքով՝ հայ գերիների նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ գործերը շարունակվում են՝ հիմնվելով վերադարձածների ցուցմունքների և բժշկական փաստաթղթերի վրա։

Նա նաև մտահոգություն է հայտնել, որ 2026 թվականին գերիների հետ անմիջական կապ կամ անկախ դիտարկում չի եղել։

Ձեզ գուցե հետաքրքրի