Ուղիղ եթեր
Սպորտ 51 րոպե առաջ - 22:24 16-10-2026

Տիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն է

Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Տիգրան Կարապետյանը (75 կգ քաշային կարգ) պոկում վարժությունում ոսկե մեդալ նվաճեց՝ բարձրացնելով 145 կգ ու 148 կգ:

Հրումում նա գլխավերևում պահեց 175 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 323 կգ արդյունքով՝ Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր: