Խոսք 3 տարի առաջ - 17:02 18-10-2022

Այս անձը ենթակա է ռազմական տրիբունալի համապատասխան դատավճռին․ Ա․ Քանանյանը՝ Ա․ Հարությունյանի մասին

Ես քրեական օլիգարխ, քաղաքական խեղկատակ և նոյեմբերի 9-ից հետո նաև պետական դավաճան Արայիկ Հարությունյանի գործունեության մանրամասներով չեմ հետաքրքրվում։ Որովհետև, ըստ էության, ոչինչ փոխել չի կարող։ Այս անձը ենթակա է ռազմական տրիբունալի համապատասխան դատավճռին։ Oragir.news-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով ԱՀ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Երևան կատարած պաշտոնական այցին։

Անդրադառնում է նախօրեին ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ձգձգմանը վերաբերող հարցին։

«Արայիկ Հարությունյան անձնավորությունը ոչինչ չի որոշում։ Անկախ իմ տված գնահատականներից՝ նա նաև բացարձակ զրո է քաղաքականապես։ Երևանը ևս դժգոհ էր նրա ինչ-ինչ գործողություններից, որոնց մասին վերջերս ակնարկել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։ Խոսքը ռուսական կողմի միջնորդությամբ Արայիկ Հարությունյանի և Ադրբեջանի իշխանությունների միջև ինչ-ինչ անպաշտոն շփումների վերաբերյալ է, որտեղ, բնականաբար, Արայիկ Հարությունյանը դրսևորում էր ստրադաս և ադրբեջանական շահերն ու հրահանգներն սպասարկելու քաղաքական պատրաստակամություն։ Եթե հաստատվի փաստը, որ Բաքվի հետ այդ շփումները նախապես համաձայնեցված չէին Երևանի հետ՝ թերևս դա է պատճառը»,- ասաց քաղաքագետը։

Ալեքսանդր Քանանյանի խոսքով, սակայն, անգամ այս պարագայում ՀՀ վարչապետի գործելաոճին որևէ դրական գնահատական ընծայել նույնպես չի կարելի։ «ՀՀ այն ղեկավարը, որն ստորագրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ նույնքան և ավելի մեծ պետական և ազգային դավաճան է»,- հայտարարեց նա։

Քաղաքագետն անդրադարձավ նաև ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հանդիպմանը։ «Նախ, Թովմասյանը զրոյական հեղինակություն վայելող, բավական անդեմ և իր բազմաթիվ արարքներով ստոր կերպար է։ Նա, Արցախի, այսպես կոչված, Ազգային ժողովի ընդունած վերջին հայտարարությունից հետո, որտեղ նա միջազգային հանրությանը դիմում էր՝ վկայակոչելով Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի անօրինի հանրաքվեները, որն ինքնին սոսկալի հետևանքներով, անգրագիտությամբ, չարամտությամբ, տհասությամբ և դավաճանությամբ լի անասնագույն թղթիկ էր։ Այս անձի հանդիպումները խեղկատակ Ալեն Սիմոնյանի հետ դարձյալ որևէ նշանակություն չեն կարող ունենալ»,- ասաց քաղաքապետը։

«Հայաստանի ներկա իշխանությունները հրաժարվել են Արցախի նկատմամբ ո՛չ միայն ինքնիշխան իրավասությունից, այլև Արցախի անվտանգության երաշխավոր լինելու բոլոր պարտավորություններից»,- համոզմունք հայտնեց Ալեքսանդր Քանանյանը։

Այս առումով, ըստ նրա, Արցախի կարգավիճակի վերաբերյալ պահանջատիրությամբ ու հավակնություններով խոսելու իրավունքը տրվում է Արցախի բնակչին։

«Հայաստանի կառավարությունը հակասահմանադրաբար ինքնամեկուսացվել է արցախահայության նկատմամբ պատասխանատվությունից։ Թեպետ և ՀՀ Անկախության հռչակագրով Արցախը ՀՀ ինքնիշխան տարածքն է։ Բայց հասկանալի է, որ Հայաստանի ներկայիս տխրահռչակ և դավաճան իշխանությունն այդ սկզբունքը վաղուց ոտնահարել է»,- ասաց Քանանյանը։

Քաղաքագետն ակնկալիք չունի նաև Արցախյան պատվիրակության՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ նախատեսվող հանդիպումից։ «ՀՀ կառավարությունն ինքնին և կամովին հրաժարվել է քաղաքական և ինքնիշխան դերակատար լինելուց։ այսօր պարզապես ծվեն-ծվեն է արվում ավանդական ռուսահպատակության և արևմուտքց եկող հակառակ պահանջների միջև։ Ես շարունակում եմ պնդել, որ դրանք բացարձակապես գործոն և սուբյեկտ չեն։ Հետևաբար, սուբյեկտայնությունից բացարձակ զուրկ կառավարական որևէ ներկայացուցչի, ինչպես նաև Արցախի պաշտոնական մարմինների ներկայացուցիչների արտահայտած որևէ տեսակետ կամ հայտարարություն իրողությունը հայանպաստ ուղղությամբ փոփոխելու հնարավորւթյուն և մտադրություն չունի»,- եզրափակեց փորձագետը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․