Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:12 06-10-2023

Արցախից բռնի տեղահանված ուսանողները ընդունվելու են համապատասխան ֆակուլտետի համապատասխան կուրս

Արցախից բռնի տեղահանված ուսանողները Հայաստանի բուհերում կարող են շարունակել իրենց ուսումը։

Երևանի պետական համալսարանից Oragir.News-ը փորձեց ճշտել, թե քանի դիմում են ստացել։ Լրատվական բաժնից պատասխանեցին, որ հոկտեմբերի 4-ի դրությամբ գրանցվել է 31 դիմում, գրեթե 100 դիմում էլ ընդհանուր բաժնում գրանցվում է։ Ընդունվելու են համապատասխան ֆակուլտետի համապատասխան կուրս։

ԵՊՀ-ից հայտնեցին, որ ըստ շրջաբերականի, ոչ մի պարտադրանք չկա, թե որ բուհից են ուսանողները, որովհետև Արցախի բոլոր բուհերն էլ հավատարմագրված են։ Մեր տեղեկություններով՝ միայն Արցախի պետական համալսարանում եղել է մոտ 3000 ուսանող։

Հավելենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 5-ին «Հումանիտար կենտրոնում» հայտնել է, որ 6104 երեխա արդեն իսկ հաճախում է դպրոց: Տեղաբաշխվածությունն ըստ մարզերի հետևյալն է՝ Արագածոտնում՝ 306, Արարատում՝ 943, Արմավիրում՝ 467, Գեղարքունիքում՝ 294, Լոռիում՝ 315, Կոտայքում՝ 1033, Շիրակում՝ 216, Սյունիքում՝ 216, Վայոց ձորում՝ 108, Տավուշում՝ 158, Երևանում՝ 2048: Նրա խոսքով՝ առաջիկա օրերին աշակերտների թիվը կավելանա, և կապահովվի ՀՀ-ում գտնվող բոլոր դպրոցահասակ երեխաների կրթության շարունակականությունը:

Ըստ նախարարի՝ երեխաները հընթացս ապահովվում են նաև գրենական պիտույքներով, կարգավորվում է դասագրքերի հարցը: ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին դասագրքերը տրամադրվում են անվճար՝ դպրոցների կողմից:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մեկնարկում է նաև ուսանողների աջակցության ծրագիրը: Ուսանողների կրթության ֆինանսավորման հարցի կապակցությամբ մեկնարկել է կրթաթոշակային ծրագիր. կրթաթոշակի չափը որոշվելու է տվյալ ուղղությամբ, տվյալ մասնագիտության ուսման վարձի համեմատ:

«Կարգավորել ենք բոլոր այն դեպքերը, երբ գրանցվում են կրթական ծրագրերի, կրեդիտների տարբերություններ. այս բոլոր դեպքերի պարագայում մեր ուսումնական հաստատությունները տեղյակ են, որ պետք է կցագրեն ուսանողներին, ու սա իրականացվում է՝ նաև առանց լիցենզիոն տեղերի սահմանափակումը հաշվի առնելու: Կրթաթոշակի չափի որոշման համար հիմք ենք վերցրել պետական բուհերում տվյալ մասնագիտությամբ ուսման միջին վարձի չափը: Սա լինելու է կրթաթոշակի առավելագույն չափը, որը պետությունը փոխհատուցելու է: Առաջին կիսամյակից հետո, երբ ուսանողները կցուցաբերեն որոշակի առաջադիմություն, կրթաթոշակի բազային չափը կավելանա բոլոր այն ուսանողների համար, որոնք կունենան բարձր առաջադիմություն: Այս կարգն արդեն շրջանառության մեջ է. կարծում եմ՝ եկող շաբաթ կմեկնարկենք ֆինանսական աջակցության այս սխեման, ու ըստ այդմ՝ մեր ուսանողների կրթության շարունակականությունն ապահովված կլինի նաև ֆինանսական տեսանկյունից»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ` հավաքագրվում են նաև տվյալներ այն ուսանողների վերաբերյալ, որոնք կրթություն են ստանում Հայաստանի բուհերում, և նրանց ֆինանսավորումն իրականացվել է ԼՂ իշխանությունների կամ նրանց ընտանիքների կողմից:

«Ունենք ուսանողների երկու խումբ. ուսանողների մի խումբը ուսանող է եղել ԼՂ հաստատություններում և այս պահին ունի կրթության ընդհատման խնդիր: Ունենք ՀՀ բուհերում սովորող ուսանողներ, որոնց ուսման վճարումներն իրականացվել է ԼՂ կառավարության կողմից կամ իրենց ծնողների կողմից, որոնք այս պահին դժվարությամբ են վճարումներ կատարում: Առաջիկայում նաև այս խմբի ուսանողներին ուղղված աջակցության ծրագիր կլինի»,- եզրափակել է նախարարը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին