Ներքին 3 տարի առաջ - 15:24 18-11-2022

Հոկտեմբերի 7-ի դրությամբ մենք դեռևս ունեցել ենք համապատասխան քանակի հակաօդային հարձակման տեխնիկա․ Ջալալ Հարությունյանի փաստաբան

Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքում նշվում է, որ հաշվի չի առնվել, որ հակահարձակման ժամանակ մենք չունեինք բավարար չափով ՀՕՊ միջոցներ․ այսօր հրավիրված ասուլիսին նշեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։

«Բայց այստեղ պետք է ուշադրություն հրավիրեմ, որ հոկտեմբերի 7-ի դրությամբ մենք դեռևս ունեցել ենք համապատասխան քանակի հակաօդային հարձակման տեխնիկա, որ ուղեկցել է հակահարձակման գործողությունները։ Այդ օր հակառակորդի 15 անօրդաչու է խոցվել»,- ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ հակահարձակման գործողության սկզբում ամեն ինչ ճիշտ է կատարվել, իսկ հետո աջ թևը չի շարունակել շարժվել առաջ։ Դա եղել է այն պահին, երբ հայկական ուժերն արդեն հասած են եղել Հորադիզ-Ջաբրայիլ մայրուղուն, որը պահելն էր օպերացիայի նպատակը։

Նա նշեց, որ դիրքերը չեն ամրացվել, հետո դիմել են հրամանատարին, որ զորքի մարտական ոգին ընկած է, և վերջինս թույլ է տվել նահանջել՝ այդ զեկույցի հիման վրա՝ հաշվի առնելով, որ աջ թևն առաջ չէր գնում։ Հետագայում արդեն նա հրաման է տվել արագաշարժ մարտիկներից և տեխնիկայից վերակազմավորել խումբ և ռեյդային հարձակումներ անել։ Ավելի ուշ խնդրել են ազատել նաև այդ հրամանից՝ հակափաստարկ ներկայացնելով, որ մարտական ոգին բավարար մակարդակի չէ։ «Եթե այդ ռեյդային գործողությունները կատարվեին, շատ փայլուն արդյունք կտային»,- ամփոփեց փաստաբանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում