Սասուն Միքայելյանը ժամանակին հաջող մարտեր է մղել ադրբեջանցիների դեմ, տարածքներ գրավել։ Այժմ մարտերը փոխադրել է ԱԺ, ընդդիմադիրների դեմ է պայքարում։
Միքայելյանի հայտարարագրում տարօրինակ տեղաշարժ նկատվեց, բոլորովին վերջերս նրա կինը պատշաճ ձևով նշված էր հայտարարագրում որպես փոխկապակցված անձ, ինքն էր հայտարարագիր ներկայացնում։ Սակայն Անուշ Պատվականի Մեսրոպյանի հայտարարագրերը 2023 թվականից դադարել են արտացոլվել ԿԿՀ կայքում։
Դեպքի հետ կապված անձի անմեղության կանխավարկածը հարգելով հանդերձ փաստենք. վերջին տարիներին Ազգային ժողովի որոշ պատգամավորամերձ անձինք առանձնապես խոշոր գույքեր և դրամական շարժեր թաքցնելու նպատակով «ամուսնալուծվել» են իրենց հայտարարատու կանանցից` խուսափելու համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունից։
Միքայելյանի դեպքը համընկնում է վերոնշյալ արարքի հետ և ճիշտ կլինի առաջիկայում հնչի պարզաբանում։