Ներքին 1 ժամ առաջ - 17:59 08-10-2026

Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ին ահազանգած քաղաքացին դժգոհում է Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայում ստեղծված իրավիճակից՝ պնդելով, որ բուժծառայություններից օգտվելու համար քաղաքացիները ստիպված են ժամերով սպասել, իսկ որոշ հետազոտություններ հասանելի չեն։

Քաղաքացու խոսքով՝ պոլիկլինիկայում հերթերի կառավարման հստակ համակարգ չկա, ինչի հետևանքով այցելուները երկար ժամանակ են սպասում։



«Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում։ 10-ից մինչև 4-ը սպասել եմ, որ հերթս հասավ։ Կարգուկանոն չկա, բարդակ է, աջ ձեռքը ձախից խաբար չէ։ Խայտառակ վիճակ է, բարձրաձայնեք, թող դեմքերը տեսնեն»,-Oragir.News-ին ասել է ահազանգած քաղաքացին։

Քաղաքացին նաև նշում է, որ պոլիկլինիկայում ոչ բոլոր անհրաժեշտ հետազոտություններն են հասանելի, ինչի հետևանքով բուժօգնության կարիք ունեցող մարդիկ լրացուցիչ դժվարությունների են բախվում։

Հիշեցնենք, որ Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկան գործունեությունը տեղափոխել է քաղաքի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենք։

Պոլիկլինիկայի տնօրենը Վահագն Մկրտչյանն է, որը տնօրենի պաշտոնում նշանակվել է նախորդ տարվա դեկտեմբերին։ Մկրտչյանը, ըստ հրապարակային տեղեկությունների, Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է։

Միաժամանակ, թիվ 2 պոլիկլինիկայի շենքը ներկայում վերանորոգվում է։


Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
20:37 Ալիևը պահանջելու է վերադարձնել զինվորին, Փաշինյանը փորձում է պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա
21:37 Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Իշխան Սաղաթելյան
20:56 ԱԽ-ում հավաքվել են կոֆեի բաժակ նայողներով, գցել-բռնել են, որ բանակում ինքնասպանությունների պատճառը պոստում քնելն ա. քաղաքագետ
22:45 Լեո, այսքան տարի դու պաշտպանել ես քո երկիրն ու մի պատմություն, որը հավերժ կապրի. Ռոնալդուն՝ Մեսսիին
07:21 Պատերազմի դեմ պայքարող քահանան դատապարտվել է 4 տարվա ազատազրկման