Ավելին 4 տարի առաջ - 19:35 27-01-2022

Բրիտանացին փող է աշխատում՝ ուրիշների համար հերթ կանգնելով

Ֆրեդի Բեքիթը արհեստավարժ հերթ կանգնող է դարձել երեք տարի առաջ։ Տղամարդն իր գործունեությունը սկսել է որպես էքսպերիմենտ, բայց վերջում հասկացել է, որ իրեն դուր է գալիս նոր հոբբին` որոշելով այն մոնետիզացնել։

Ֆրեդիի խոսքով՝ իրեն են դիմում հիմնականում հարուստ ու զբաղված մարդիկ, որոնք ազատ ժամանակ չունեն։ Մեկ ժամ հերթ կանգնելու համար բրիտանացին վերցնում է 20 ֆունտ, իսկ օրական Բեքիթը կարող է վաստակել մինչև 160 ֆունտ:

«Ես աշխատել եմ 8 ժամ՝ հերթ կանգնելով «Christian Dior»-ի ցուցահանդեսի համար»,- պատմել է 31-ամյա տղամարդը:

Չնայած հաճախակի պատվերներին՝ Ֆրեդին խոստովանել է, որ բավարար գումար չունի ապրելու համար, ուստի չի կարող թողնել իր հիմնական աշխատանքը։

«Չեմ կարծում, որ կարող եմ ժամում 20 ֆունտից ավելի վերցնել, քանի որ հերթերը հատուկ հմտություններ չեն պահանջում», - բացատրել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում