Ներքին 3 տարի առաջ - 12:00 29-08-2023

Նիկոլաթուրքական ռեժիմի քմահաճույքով քաղաքացիությունից զրկելը պետական հանցագործություն է․ Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ գրել էի, որ ամենայն հավանականությամբ Նիկոլն ու Արայիկն արդեն պայմանավորվածություն ունեն Բաքվի հետ Արցախի հայերին ՀՀ քաղաքացիությունից զրկելու մասին։

Գրել էի նաև, որ ԱԳՆ-ն Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը արձագանքելիս չի նշել, որ արցախցին ՀՀ քաղաքացի էր։

Բացի այդ գրել էի, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ ՀՀ քաղաքացիների առևանգումից հետո հայկական կողմը պետք է անմիջապես ԱԳՆ կանչեր Ռուսաստանի դեսպանին։

Ինչպես և կանխատեսում էի, երեկվա առևանգումին ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է ԱՌԱՆՑ ՆՇԵԼՈՒ, որ տղաները ՀՀ քաղաքացիներ են (գրել են «Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող անձինք», «Լեռնային Ղարաբաղի բնակիչներ», բայց ոչ ՀՀ քաղաքացիներ)։

Ինչպես և կանխատեսում էի, որևէ խոսք չկա նաև ՌԴ-ին ուղղված։

ՀԳ. Ավելորդ է նշել, որ 100+ հազար ՀՀ քաղաքացիներին նիկոլաթուրքական ռեժիմի քմահաճույքով քաղաքացիությունից զրկելը և (ըստ էության) այլ պետության քաղաքացի դառնալը պարտադրելը պետական հանցագործություն է»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում