Ներքին Տեսանյութ 3 ժամ առաջ - 22:46 24-11-2026

Ագաթանգեղոսի փողոցում ասֆալտը նորմալ էր. ուզում են ցույց տալ՝ իբր գործ են անում

Ագաթանգեղոսի փողոցում ասֆալտապատված հատվածը կրկին քանդել են և այժմ նորոգման աշխատանքներ են իրականացնում։ Oragir.News-ը փորձել է պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված փողոցի արդեն ասֆալտապատված հատվածի կրկնակի քանդումը:

Տեղում շրջայցի ընթացքում նկատեցինք, որ տվյալ հատվածում այս պահին աշխատանքներ չեն իրականացվում։ Փողոցում, սակայն, մեքենաների երթևեկությունը շարունակվում է, ինչի հետևանքով բարձրանում է փոշի՝ անհարմարություններ ստեղծելով վարորդների և հետիոտների համար։

Բացի այդ, շինարարական աշխատանքների և փողոցի ներկայիս վիճակի պատճառով երթևեկությունը խաթարված է, մեքենաների բնականոն շարժը դժվարացած։

Oragir.News-ը զրուցել է փողոցով երթևեկող վարորդների և քաղաքացիների հետ՝ պարզելու, թե որքանով են փոշին և ճանապարհի նորոգման աշխատանքները խանգարում իրենց։

Քաղաքացիներից մեկը նշեց, որ փողոցի նորոգումն անհրաժեշտ է՝ անկախ առաջացած անհարմարություններից։ Միևնույն ժամանակ, նա դժգոհություն հայտնեց ընդհանուր իրավիճակից՝ նշելով, որ փոշին ևս մեկ խնդիր է։

Մեկ այլ քաղաքացի էլ կասկած հայտնեց արդեն ասֆալտապատված ճանապարհը կրկին քանդելու անհրաժեշտության վերաբերյալ՝ նշելով, որ մշտապես անցնում է այդ հատվածով և նախկինում էլ նորմալ ասֆալտ է եղել։

«Ինչի՞ են փորել, նորմալ ասֆալտ էր։ Իրենց են ցույց տալիս՝ իբր գործ են անում»,- ասաց նա։

Անդրադառնալով փոշու խնդրին՝ քաղաքացին նշեց, որ այն լուրջ անհանգստություն է պատճառում և դժվարացնում շնչելը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի հայտարարության համաձայն՝ Ագաթանգեղոսի փողոցում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները միջին նորոգման աշխատանքներ են։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
07:55 Արսեն Գևորգյանի մահից հետո մյուսների խափանման միջոցները փոխել են․ «Հրապարակ»
11:05 Թամարա Գևորգյանի վթարից հետո հիվանդանոցում զավեշտալի իրավիճակներ են եղել
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ