Արտաքին 2 ժամ առաջ - 23:57 24-11-2026

Լեհաստանը և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են միջին հեռահարության հրթիռներ մշակելու մասին

Լեհաստանը և Մեծ Բրիտանիան CAMM-MR նոր հրթիռի մշակման վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր են ստորագրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 24-ին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության Սպառազինությունների գործակալությունը։

Նշվում է, որ սա հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռի համատեղ մշակման առաջին միջազգային նախագիծն է լեհական և բրիտանական պաշտպանական արդյունաբերությունների մասնակցությամբ։ Ըստ գերատեսչության՝ այս հրթիռը դառնալու է Լեհաստանի՝ բազմաշերտ և ինտեգրված հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգի առանցքային տարրը։

Համաձայնագրի նպատակն է ստեղծել իրավական և ֆինանսական պայմաններ՝ նոր հրթիռի նախագծային փաստաթղթերի մշակման վերաբերյալ պայմանագիր կնքելու համար։

CAMM-MR-ը (Medium-Range) միջին հեռահարության (ավելի քան 100 կմ) կառավարվող զենիթային հեռանկարային հրթիռ է որն ընդլայնում է այս դասի հրթիռների ներկայիս հնարավորությունները, որոնք հասնում են 25–45 կմ հեռահարության։ Հրթիռը ստեղծվում է ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգերում և ռազմական նավերի վրա կիրառելու համար ու նախատեսված է ինքնաթիռների, ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռների խոցման համար։

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
07:55 Արսեն Գևորգյանի մահից հետո մյուսների խափանման միջոցները փոխել են․ «Հրապարակ»
11:05 Թամարա Գևորգյանի վթարից հետո հիվանդանոցում զավեշտալի իրավիճակներ են եղել
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ